‘Արգենտինա. Դատախազըն այդպես էլ չհասցրեց մեղադրանք ներկայացնել նախագահին’

1107

Բուենոս-Այրեսում և Արգենտինայի այլ քաղաքներում ցուցարարներն իշխանություններից պարզաբանումներ են պահանջում դատախազ Ալբերտո Նիսմանի մահվան կապակցությամբ: Անցյալ շաբաթ դատախազը երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Քիրշներին մեղադրել էր 20-ամյա վաղեմության ահաբեկչության մեջ կասկածվողներին անպատիժ թողնելու մեջ: Երկուշաբթի Նիսմանը պետք է իր մեղադրանքները ներկայացներ խորհրդարանում, սակայն այդպես էլ չհասցրեց. այդ օրը նրան հայտնաբերեցին ներսից կողպված իր բնակարանում,   քունքին կրակած: Կողքին ատրճանակն էր: Հետաքննության նախնական վարկածով՝ դատախազն ինքնասպան է եղել:

«Ալբերտո Նիսմանն ինձ վերջերս մի քանի անգամ ասել է, որ այդ հետաքննությունը կարող է իր կյանքն արժենալ: Դա շատ լուրջ թեմա էր, շատ վտանգավոր: Կարծում եմ՝ նա լիովին գիտակցում էր դա»,- ասել է պատգամավորներից մեկը:

Նիսմանը հետաքննում էր 1994 թ. Բուենոս-Այրեսի հրեական մշակույթի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործը, որի հետևանքով զոհվել էր 85 մարդ: Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվեց Իրանը, ապա՝ «Հեզբոլլահ» շարժումը: Դատախազն ապացուցում էր, որ կասկածյալներն արդարացվել են Քիրշների ցուցումով, ով շահավետ պայմանագրեր էր կնքել Թեհրանի հետ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթանը» ևս մի մրցանակ է ստացել’
Հաջորդ հոդվածը‘ՎԶԵԲ-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը, մինչև զրո’