‘Արգենտինա-Իրան. Խաղից առաջ’

927

F խումբ, հունիսի 21, ժամը՝ 20.00, Բելու Оրիզոնտի, «Մինեյրաո»,
Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)
 

Առաջին շրջափուլից հետո Արգենտինան և Իրանը F քառյակի առաջատարներն են: Կառլուշ Կեյրուշի համեստ թիմը ունի՞ արդյոք հնարավորություն դիմակայելու մրցաշարի գլխավոր ֆավորիտին: Պարզ է միաjն մի բան՝ այս խաղում Արգենտինան պետք է ձեռք բերի փլեյ- оֆֆ փուլի ուղեգիր, իսկ Իրանը պետք է ևս մի սխրանք գործի:

Արգենտինա. Արգենտինացիները Մունդիալ են բերել ֆուտբոլիստների ոչ համարժեք կազմ.  բարձրակարգ, հզոր հարձակվողներ և, մեղմ ասած, միջին որակի պաշտպաններ և դարպասապահ: Այնուհանդերձ, որակավորման, ստոգողական և ընկերական խաղերում Սաբելյաի սաները կայուն, նույնիսկ պաշտպանողական ֆուտբոլ խաղացին:  Մոտավորապես այսպես էլ «Ալբիսելեստե»-ն սկսեց աշխարհի առաջնությունը: Բոսնիայի հետ խաղում  Սաբելյան կիրառեց 5-3-2 տակտիկական կառուցվածքը,  և արգենտինացիները ցույց տվեցին ոչ այնքան փայլուն ֆուտբոլ: «Ալբիսելեստա»-ն վերոնշյալ խաղում հեշտությամբ ձեռք չբերեց 3 միավորը: Մեկ անգամ ևս ակնհայտ էր, որ արգենտինացիները լուրջ խնդիրներ ունեն պաշտպանությունում և բավական աշխատանք կատարեն սխալներն ուղղելու համար:

 

 

Իրան. Իրանցիներն արդեն աշխարհի առաջնությունում խաղացել են Նիգերիայի հետ և գոլազուրկ  ոչ ոքի արդյունք գրանցել: Դեռևս խաղից առաջ Կեյրուշը ազնվորեն խոստավանել էր, որ իրենք պատրաստվում են պաշտպանողական ֆուտբոլ խաղալ:Եվ ընտրվեց 4-2-3-1տակտիկական կառուցվածքը: Այն ինչ-որ տեղ հաջողություն բերեց այս թիմին: Կարլուշ Կեյրուշի թիմն առանձնահատուկ հեռանկարներ չունի, բայց կարող է մի լավ փչացնել հակառակորդի տրամադրությունը: Առաջին այդպիսի թիմը դարձավ Նիգերիան:

 

Վերջինխաղերը. ԻրանԱնգոլա (0:0), ՏրինադադևՏոբագոԻրան (0:2),ԻրանՆիգերիա (0:0)
ԱրգենտինաՏրինադադևՏոբագո (3:0), ԱրգենտինաՍլովենիա (2:0), Արգենտինա ԲոսնիաՀերցեգովինա (2:1)

Նախորդ հոդվածը‘Օբաման և Օլանդը Մոսկվային սպառնում են «նոր պատժամիջոցներով»’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Ճանապարհային տուգանքները չվճարելու պատճառով քաղաքացիների հաշիվների սառեցումը հակասում է օրենսդրությանը’