‘Արգենտինա-Կոլումբիա. բժիշկները Մեսիին թույլ են տվել խաղալ’

948

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ է մասնակցել Կոլումբիայի հետ 2014թ. աշխարհի առաջնության որակավորման հանդիպմանը:

25-ամյա ֆուտբոլիստը արդեն ստացել է խաղադաշտ մտնելու համար բժիշկների հատուկ թույլատվությունը, հաղորդում է «Բարսելոնայի» պաշտոնական Թվիտերը:

Արգենտինա-Կոլումբիա հանդիպումը կկայանա ուշ գիշեր՝ Երեւանի ժամանակով 02:05-ին:

Հիշեցնենք, որ Մեսին ապաքինվում էր վնասվածքից, որը նա ստացել էր Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում՝ «Ատլետիկոյի» հետ խաղի (2:1) ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Նախկին ոստիկանը` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են’