‘Արգիշտի Կիվիրյանը կբողոքարկի ոստիկանների գործողությունները’

934

«Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Արամազդ Կիվիրյանն ու Երվանդ Վարոսյանը բոլոր ատյաններում բողոքարկելու են Ա.Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների գործողությունները: Այս մասին  «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնել է Արգիշտի Կիվիրյանը:

Նախօրեին նա բերման էր ենթարկվել ոստիկանության Երևանի կենտրոնական բաժին, և նրա նկատմամբ կազմվել էր վարչական իրավախախտման արձանագրություն:

Ա.Կիվիրյանը հայտնեց, որ ինքը չի ընդունում այդ վարչական արձանագրությյունը, չի ստորագրել այն, ինքը որևէ օրենք չի խախտել, հանցանք կամ զանցանք չի կատարել: Նախօրեին` 12.20-12.25-ի սահմաններում, 10-ից ավելի ոստիկաններ բռնություն գործադրելով, ապօրինի կարգով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն՝  վնասելով իր գույքն ու մարմնական վնասվածքներ հասցնելով իրեն: Ընդ որում` ոստիկանների կողմից չի բացատրվել, թե դա ինչու է տեղի ունենում. «Դա դասական  առևանգում էր, պահանջում եմ, որպեսսզի պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավոր անձինք»,- ասաց Ա.Կիվիրյանը՝   ի պատասխան մեր հարցի, հավելելով, որ այսօր նա դիմելու է դատաբժշկին:

Նախորդ հոդվածը‘Դատական հայց Հաագայի դատարան. Քրիստոսի մահվան մեջ մեղավոր են Իտալիան և Իսրայելը’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանը անակնկալի է եկել ու շտապ խորհրդակցություն հրավիրել’