‘Արգիշտի Կիվիրյանը ոստիկանությունից ազատ է արձակվել’

1031

Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ է արձակվել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Նրան ոստիկանության բաժանմունք են տարել ժամը 12:20-ին, ինչը, Կիվիրյանի խոսքերով, նշանակում է, որ բերման ենթարկվածին ոստիկանական բաժանմունքում պահելու՝ օրենքով սահմանված երեք ժամը վաղուց արդեն լրացած է եղել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի մոտ վրաններ տեղադրելու ակցիայի ընթացքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ: Արգիշտի Կիվիրյանը ոտքի և ձեռքի հատվածներում վնասվածքներ է ստացել: 

 Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրել է, որ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ նրա նկատմամբ բռնություն կիրառելու, մարմնական վնասվածք հասցնելու եւ գույքը վնասելու կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի դիմաց ցույցին միացել են տաքսու վարորդները’
Հաջորդ հոդվածը‘Նշանակվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ’