‘Արդարադատության նախարարը՝ Միկոյանի մասին. Սխալ է պատմական կերպարներին քննադատելը’

1079

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, կարծես, չի զիջում Հրայր Թովմասյանին, քանի որ նույնքան անհեթեթ արտահայտությունների և մեկնաբանությունների սիրահար է: Այսպես, այսօր խոսելով Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին՝ նախարարը հայտարարել է, որ սխալ է համարում պատմական կերպարներին քննադատելը. «Գիտեք՝ ես սխալ եմ համարում տարիներ անց պատմական կերպարներին քննադատելը, մեր անցյալն արդեն իսկ պատմություն է, այնպես որ՝ սխալ եմ համարում այն մարդկանց, որոնք պատմական կերպարներ են, դատել կամ քննարկել, ինչ-որ եզրակացություններ ձևավորել։ Դա պատմություն է. ես չեմ ուզում պատմության վերաբերյալ կարծիք հայտնել»,- Հովհաննես Մանուկյանին մեջբերում է tert.am-ը:

Դիտարկմանն էլ, թե այդ դեպքում կարելի՞ է նույնն ասել նաև Օսմանյան կայսրության առաջնորդների մասով, որ Թալեաթն ու Էնվերը ևս պատմություն են, արդարադատության նախարարն արձագանքեց. «Այո, դա պատմություն է, բայց հայկական հարցը պատմություն չէ, դա մեր պետության և մեր ազգի այսօրվա խնդիրն է»։

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու գործընթացը’
Հաջորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերանայման փուլում են’