‘Արդարադատության նախարարը գնահատական չտվեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կայացված դատավճռին’

920

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում չցանակացավ մեկնաբանել այն հանգամանքը, որ Վոլոդյա Ավետիսյանը նոր կառավարության օրոք համարվում է առաջին քաղբանտարկյալը, ում դատավճիռը արդեն իսկ հրապարակվել է:  Մանուկյանը գնահատական չտվեց նաեւ դատական ակտին: «Ենթադրում եմ, որ դեռեւս բողոքարկման մեխանիզմներ են լինելու, այդ իսկ պատճառով ես որպես իրավաբան եւ նախկին դատավոր կսպասեմ վերջնական դատական ակտին»,- նշեց Արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ 2000 ԱՄՆ դոլարի չափով տուգանքի: Նա մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ եւ անցյալ տարվա սեպտեմբեր ամսից գտնվում է անազատության մեջ։ Նա առաջին ազատամարտիկն էր, ով բարձրաձայնեց ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին։

Նախորդ հոդվածը‘Դիեգո Սիմեոնե. ««Ատլետիկոն» արդյունքի կհասնի նաև առանց 80 մլն գին ունեցող ֆուտբոլիստների»’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը փորձում է պարտքերը մարել պետական ձեռնարկությունների ակտիվներն ամերիկյան ընկերությանը հանձնելու ճանապարհով’