‘Արդա Թուրան. «Մեզ համար ամոթալի էր մեր որոշ երկրպագուների պահվածքը, ովքեր բրազիլացիներին էին աջակցում» ‘

999

Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը Բրազիլիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումից հետո (0:4) մեղադրել է թուրք երկրպագուներին մրցակցին աջակցելու համար։

«Մենք միշտ լավ ենք խաղացել, բայց այդ խաղում վերջնամասում խնդիրներ ունեցանք։ Ամենից առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր եկել էին աջակցելու մեզ։ Բայց մեզ համար ամոթալի էր մեր որոշ երկրպագուների պահվածքը, ովքեր բրազիլացիներին էին աջակցում։

Մենք մեր երկրի զավակներն ենք, մրցակցին երկրպագելը պարզապես անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ, երբ մեր դաշտում ենք խաղում։ Չենք պատրաստվում հանձնվել և կստիպենք երկրին հպարտանալ մեզնով, բայց նման երկրպագուները չարժի, որ հանդիպումներին գան».-ասել է Թուրանը թուրքական լրատվամիջոներին:

Նախորդ հոդվածը‘Մենք հիշում ենք ամեն ինչ, և գալու է հատուցման օրը’
Հաջորդ հոդվածը‘Նիկո Կովաչ. «Ներողություն եմ խնդրում խորվաթ երկրպագուների արարքների համար»’