Արդեն երեք ամիս Իրանում չեն դադարում ցույցերը․ ցուցարարներին սկսել են դատապարտել մահապատժի

349

Արդեն երեք ամիս շարունակվող բողոքի զանգվածային ցույցերն Իրանում սանձահարելու նպատակով իշխանությունները միանգամից մի քանի ցուցարարի դատապարտել են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի։

Միայն վերջին երկու օրերին ոստիկանության հետ բախումներում զոհվել է առնվազն յոթ ցուցարար, հաղորդել են ակտիվիստները և իշխանության ներկայացուցիչները։

Ընդհանուր առմամբ՝ զանգվածային ցույցերի երկու ամսում ոստիկանության և բասիջների ջոկատների (կիսառազմական աշխարհազոր) հետ բախումներում սպանվել է մի քանի հարյուր ցուցարար։ Իրանի իշխանությունները հույս ունեն, որ մի քանիսի ցուցադրական մահապատիժները կմեղմեն պետական մեքենային դեմ գնալու՝ ցուցարարների ցանկությունը։

«Ինստագրամի» և այլ սոցիալական ցանցերի օգտատերերը ցնցող լուրեր են փոխանցում այն մասին, որ մահվան դատավճիռ է կայացվել, իբր, գրեթե 15 հազար ցուցարարների նկատմամբ։ Այդ լուրի տարածմանը հատկապես նպաստում են հայտնի մարդկանց հրապարակումները։ Մասնավորապես՝ այդ լուրը հրապարակել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, դերասանուհի Սոֆի Թյորները և այլն։

Ինչպես պարզել է «Ալ-Ջազիրան», այդ լուրի սկզբնաղբյուրը Newsweek ամսագիրն է, որը «մահապարտ» է հռչակել երկու ամսվա ցույցերի ընթացքում ձերբակալված բոլոր ցուցարարներին, իսկ նրանց ընդհանուր թիվը, իրավապաշտպանների հաշվարկներով, հենց 15 հազար է կազմում։

Իրանական ոստիկանության և բասիջների ջոկատների հետ բախումներում նույն ընթացքում, կրկին՝ իրավապաշտպանների հաշվարկներով, զոհվել է 344 ցուցարար, այդ թվում՝ 26 կին և 43 երեխա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըATP Finals. Ռաֆայել Նադալը հաղթեց Կասպեր Ռուուդին
Հաջորդ հոդվածըԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանին պատրաստում են ԵՄ անդամակցության