‘Արդեն իսկ քվեարկած 400 քվեաթերթիկներ՝ «Ժառանգության» վստահված անձի հագուստի մե՞ջ’

1447

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում պատրաստվում են արդեն քվեարկած մոտ 400 քվեաթերթիկ գցել արկղի մեջ: Ըստ ահազանգի՝ քվեարկած 400 քվեաթերթիկներն ինչ-որ մեկի հագուստի մեջ է պահված եղել, ով էլ փորձել է այն լցնել տուփի մեջ: Ինչպես տեղամասից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, տեղում կասկածելի է թվացել հենց Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Հակոբյանը: Երբ լրագրողները ներս մտան, վերջինս ընտրատեղամասում չի եղել, այնուհետև իջել է դպրոցի երկրորդ հարկից։ Lurer.com-ի լրագրողը փորձեց մոտենալ նրան՝ պարզելու՝ ինչ-որ խախտումներ արձանագրվել է, թե՝ ոչ. վերջինս վազքով ետ բարձրացավ երկրորդ հարկ:

Տասը րոպե անց վստահված անձը նորից եկավ ընտրատեղամաս: Նշենք, որ տեղում մի քանի խախտում արձանագրվեց՝ ուղղորդումներ, ընտրատեղամասում տասնհինգից ավելի քաղաքացիների գտնվելու փաստեր, իսկ դրսում՝ կուտակումներ:

Աղբյուրը՝ Lurer.com

Նախորդ հոդվածը’31/24. Չկալովի գյուղապետը ընտրողներին տեղամաս է տանում սեփական ավտոմեքենայով’
Հաջորդ հոդվածը‘Ջենարո Գատուզո. «Միլանը» կարող է «Բարսային» հաղթել’