Արդյո՞ք Ջո Բայդենը կապահովի Արամ Սարգսյանի անվտանգությունը

184

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատրաստ է անգամ պատմությունը կեղծելով պաշտպանել Նիկոլ Փաշինյանին եւ իշխանությանը: Սարգսյանը փորձում է պաշտպանել եւ արդարացնել Արցախը հանձնելու փաշինյանական քաղաքականությունը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում ասելով, որ Վազգեն Սարգսյանը եւս կվարվեր Նիկոլ Փաշինյանի նման, կհանձներ Արցախը, Մեղրին իբրեւ թե պահելու համար: «Ի պատիվ այսօրվա իշխանությունների, նրանք էլ այսօր Վազգենի նման գերադասեցին դա, որ չի կարելի Մեղրիով Ղարաբաղի հարց լուծել, ու դրա համար էլ այդտեղ չգրվեց միջանցք, ու դրա համար էլ թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ արտգործնախարարը ասում են, որ միջանցքը մեզ համար կարմիր գիծ է»,- առանց ամոթի ասում է Արամ Սարգսյանը: Պատիվ տալով Փաշինյանին ու նրա իշխանությանը՝ Սարգսյանը մոռանում է, որ Վազգեն Սարգսյանը 1998 թվականին իշխանափոխություն իրականացրեց, միայն այն պատճառով, որ համաձայն չէր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակին, որտեղ Մեղրիի մասին ընդհանրապես խոսք չկար, իսկ առաջարկվող լուծումն անգամ համեմատության եզր չունի այսօրվա իրավիճակի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Ինձագիի հետ
Հաջորդ հոդվածըՄեսսի․ Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչն է