‘Արեգ Գեւորգյան. Հայաստանն եք ուզում փրկել, միացե՛ք Սերժի հանցախմբի դեմ պայքարին’

2827

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանը Ֆեյսբուքում գրում է.

«Իհարկե, պետք է նորմալ վերաբերվել իրենց կարծիքը հրապարակային հայտնող քաղաքացիներին, ինչքան էլ որ այդ կարծիքը սխալ համարենք, բայց երբ բանը հասնում է մեղադրանքներին կամ «դավաճան» պիտակավորմանը, համարժեք պատասխանը անխուսափելի է:

Կան շատ հարցեր, որոնց պետք է, նախ, պատասխանեք, հետո միայն ձեզ բարոյական իրավունք վերապահեք ինչ-որ մեկին դավաճան անվանել:

Որտե՞ղ էիք մեկ տարի շարունակ, ո՞ր ծակն էիք մտել: Ֆեյսբուքյան ստատուսները ու մի երկու անգամ կեսժամանոց ձերբակալումները կամ քաղմասային սելֆիները հաշիվ չեն: Եթե էս որոշումը այդքան ճակատագրական է Հայաստանի համար, կործանարար՝ մեր ազգի համար, ապա ինչո՞ւ դուք` ազգի ընտրյալներդ, ամենօրյա պայքար չմղեցիք սրա դեմ: Մեզ մեղադրում էիք փաստը արձանագրելու ու ոչինչ չանելու մեջ: Իսկ դուք վերջին օրով ԱԺ-ի դարպասների դիմաց տասը հոգով նվնվալով ի՞նչ էիք անում, փաստ չէի՞ք արձանագրում: Ու ինչո՞վ եք ձեզ արդարացնում` որ քաղաքացին մոլորված է, որ ժողովուրդը ձեզ հետ չէ: Իսկ ե՞րբ եք փորձել քաղաքացու վստահությունը շահել, ե՞րբ եք դատարկ գրանտային սեմինարներից ու անարդյունք ֆորումներից բացի՝ գործ արել էդ ուղղությամբ, ե՞րբ եք հավաքվել վճռականներով ու հայրենասերներով իրար գլուխ ու փորձել իրավիճակը փոխել, ե՞րբ եք շեղվել ընդդիմության դեմ հարցազրույցներ տալուց, մտել քաղաքացիների տները ու փորձել բացատրել իրավիճակի օրհասական լինելը, ե՞րբ եք օր ու գիշեր քրտնաջան աշխատել…:

Ձեր մյուս արդարացումը իբր այն է, որ դուք ուղղակի քաղաքացիներ եք ու փորձում եք պահանջել ձեր ընտրյալներից: Կներեք, բայց դուք վաղուց արդեն ուղղակի քաղաքացիներ չեք, մարդա երկու հատոր հարցազրույցներ ու հոդվածներ ունեք, մարդա տասը-քսան քաղաքացիական նախաձեռնություն եք ղեկավարել ու կազմակերպել: Դուք վաղուց արդեն այս հասարակության առջև ձեր ակտիվ դիրքով, հայտնած կարծիքներով ու տված խոստումներով հարյուր անգամ ավելի շատ պատասխանատվություն եք կրում, քան ձեր կողմից այդքան չսիրված պատգամավորները:

Մեկն էլ ասում է, թե մենք չենք ուզում հասկանալ ԵՏՄ-ին չմիանալու վտանգները, մենք, ավելի լավ է՝ հպարտ մեռնենք: Գնա մեռի, քեզ ո՞վ է բռնել: Եթե էս հարցը իսկապես այդքան ճակատագրական եք համարում ու, միևնույն ժամանակ, չունեք հասարակական աջակցություն, ապա վաղուց արդեն պիտի ինքնահրկիզված կամ շահիդի գոտին ձեզ վրա կապած՝ ձեր թշնամիներին ոչնչացրած լինեիք:

Հերիք է ջղաձգվեք… Հայաստանն եք ուզում փրկել, ուրեմն միացեք Սերժի հանցախմբի դեմ պայքարին կամ ինքներդ գործընթաց նախաձեռնեք»:

 

Նախորդ հոդվածը‘Օդեսայում պայթեցրել են ուկրաինական սիմվոլիկայի խանութը’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիքը ներկայացրել է Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման մանրամասները ‘