‘Արեգ Գևորգյան. Մարտի 1-ին Ազատության հրապարակից ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական շարժում կմեկնարկի’

1261

Կարծում եմ՝ բոլորդ էլ գիտեք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ավանդական միջոցառումը, որին հաջորդելու է երթ դեպի Մյասնիկյանի արձան՝ ի հիշատակ 2008 թ.-ի Մարտի 1-ի 10 զոհերի:

Մարտյան սպանդը ոչ միայն քաղաքական ուժերի, այլ առաջին հերթին քաղաքացիների խնդիրն է: Որևէ քաղաքացի չի կարող իրեն ապահով զգալ սեփական երկրում, քանի դեռ բացահայտված չեն նմանատիպ ոճրագործությունները, և պատժված չեն դրանք իրագործող հանցագործները: Հետևաբար՝ 2013 Մարտի 1-ին Ազատության հրապարակից պետք է մեկնարկի ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական միջոցառում: Մարտի 1-ին մենք կցուցադրենք մեր կամքը և վճռականությունը՝ մեկընդմիշտ ազատվելու համար քաղաքացիների նկատմամբ իրագործվող հալածանքներից, բռնաճնշումներից և նրանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակող իշխանություններից:

Առաջարկում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին, քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ միասին մտածել այդ օրը միասնական միջոցառում կազմակերպելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ պատվիրակություն. Ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Հակոբյան. Ամեն ինչ անում են, որպեսզի հայը Հայաստանի հետ չկապվի’