‘Արեն Մանուկյան. Մնում է միայն մի ընտրություն` կա՛մ մնալ իներտ ու լինել իշխանության հետ, կա՛մ դուրս գալ փողոց’

1455

Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

Մարտի 1-ի հանրահավաքից և՛ քաղաքացիները, և՛ Կոնգրեսը ունեն միեւնույն սպասելիքը` սկսել նոր պրոցես, որը կհանգեցնի իշխանափոխության: Վերջին  6 տարվա ՀԱԿ-ի պայքարը ու անցած ճանապարհը, ու նաև այսօրվա դիրքորոշումը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե իշխանության գալն է, այլ իրավիճակ ստեղծելը, որտեղ հնարավոր է լեգիտիմ իշխանություն ունենալ` իր բոլոր դրական հետևանքներով: Դրա մասին բազմիցս հայտարարվել ու գործնական քայլեր են արվել: Նման ամբիցիաների բացակայությունը հնարավորություն է տալիս ստեղծել նոր քաղաքականություն:

Իշխանափոխության հասնելու համար Կոնգրեսը պետք է կարողանա շատ հստակ մի քայլ անել. սկսվող պայքարը դարձնել ցանկացած քաղաքացու պայքար, որ սա լինի ոչ թե Կոնգրեսի ու իշխանության միջև պայքար, այլ համառ, սկզբունքային, ըմբոստ ու բարոյական բոլոր քաղաքացիների պայքար` հանուն ազատ ու ժողովրդավարական Հայաստանի: Մի անգամ դա հաջողվել է անել 1988-1991 թվականներին, մյուս անգամ՝ 2008-ին, երբ ամբողջ քաղաքական դաշտը բաժանվել էր սևի ու սպիտակի:Այս պարագայում հնարավոր է հասնել հաջողության: Ու ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը այս անգամ էլ պետք է սկսի կոնսոլիդացիայի գործը, ու ստեղծի միջավայր, որտեղ ցանկացած քաղաքացի իրեն կզգա այդ պայքարի տերն ու պատասխանատուն:
Դրանից հետո ցանկացած քաղաքացու մոտ մնում է մի ընտրություն` կա՛մ մնալ իներտ ու լինել իշխանության հետ, կա՛մ դուրս գալ փողոց: 

Նախորդ հոդվածը‘Կիեւում անհայտ անձինք փորձում են գողանալ Արդարադատության նախարարության արխիվները’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» կողմ են Կոնգրեսի նախագծին’