‘Արեշև. Անկարան շարունակում է Հայաստան տանող կոմունիկացիաների մասնակի ապաշրջափակումը կապել ԼՂ հարցի լուծման հետ ‘

807

Հայաստանի նկատմամբ ցուցադրելով իր «բարի կամքը»՝ Անկարան հետապնդում է քարոզչական նպատակներ, ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է արտահայտել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:

Օրերս Թուրքիայի արտոգծնախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին նախապայմաններ առաջադրեց Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով՝ կապելով այն Հայաստանի կողմից Ադրբեջանին միակողմանի զիջումների գնալու հետ: «Ստեղծվում է տպավորություն, որ թուրք նախարարի վերջերս արված հայտարարությունը պետք է դիտարկել որպես հռետորականություն, չնայած ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման զանազան տարբերակները քննարկվում են տարբեր տեսակի շահագրգիռ կառույցների կողմից»,-ասել է փորձագետը: Ըստ Արեշևի՝ Անկարան շարունակում է Հայաստան տանող կոմունիկացիաների մասնակի ապաշրջափակումը կապել ղարաբաղյան հարցի լուծման հետ, ընդ որում` Բաքվի համար ձեռնտու պայմաններով: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն տապալեց արտահերթ նիստը. ԱԺ դիմաց ցուցարարների թիվը շատանում է (ֆոտոշարք)’