‘Արեւմտյան եւ արեւելյան տրիբունաների տոմսերը գրեթե սպառվել են’

1717

«Շարունակվում է 2014թ. Աշխարհի Գավաթի խաղարկության Հայաստան-Իտալիա ընտրական հանդիպման տոմսերի վաճառքը: Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները տոմսեր կարող են ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից, «Հյումել» եւ «Երևան Սիթի» խանութների ցանցերից:

Առաքում՝ 094 526477
Տոմսարկղեր` 55 53 52 և 55 53 51

Տոմսերի արժեքն է`
— յարուս` 3000 դրամ
— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
— արևելյան տրիբունա` 7000 դրամ
— արևմտյան տրիբունա` 10000 դրամ»:

Սա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած երեկվա հաղորդագրությունն է: Մինչդեռ մենք պարզեցինք, որ արեւելյան եւ արեւմտյան տրիբունաների տոմսեր գրեթե չեն մնացել: Տոմսավաճառները հայտնում են, որ վաճառքում մնացել են այդ տրիբունաների՝ հյուսիսային եւ հարավային տրիբունաների հարեւանությամբ գտնվող սեկցիաների տոմսեր, այն էլ՝ սահմանափակ թվով:

Այսինքն, երկրպագուները այժմ կարող են ձեռք բերել միայն յարուսի, ինչպես նաեւ հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսեր:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիացի իսլամիստները թափանցել են Սիրիա և կռվում են ապստամբների կողմում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին ‘