‘Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է’

768

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Հրազդան քաղաքում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին մերկասառույց է:

Աշոցքի, Ապարանի, Նաիրիի, Կոտայքի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Մարալիկում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Սևանում, Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակում, Մեղրիում ուժեղ քամի է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նախորդ հոդվածը‘Քևին Քամպլը ստիպված է փոխարինել «Բորուսիայի» 5 աստղերի’
Հաջորդ հոդվածը‘Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում’