‘Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է’

868

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հայաստանի ողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:



Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ես դրական եմ տրամադրված. հսկայական աշխատանք ենք կատարել և ավելի լավն ենք դարձել»’
Հաջորդ հոդվածը‘Ի՞նչ է ասել Ռայոլան Բալոտելիին’