‘ Արթուր Աբրահամը վերջին ստուգողական մենամարտերն է անցկացնում’

1242

 

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռևանշ-մենամարտին: 

 

Այս օրերին նա վերջին սպարինգ-մենամարտերն է անցկացնում Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում:

Հիշեցնենք որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: 

Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երևանի ժամանակով սկիզբը ժամը 1.20 — 1.30-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):

Նախորդ հոդվածը‘Անչելոտի. «Ռոնալդուն թիմին կարող է օգտակար լինել նաև առանց գոլերի»’
Հաջորդ հոդվածը‘Դահուկացատկի Աշխարհի գավաթում գրանցվել է համաշխարհային նոր ռեկորդ(տեսանյութ)’