‘Արթուր Աբրահամ. Ես պետք է ոչնչացնեմ Շտիգլիցին’

797

WBO վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեկնաբանել է մարտի 23-ին կայանալիք մարտը Ռոբերտ Շտիգլիցի հետ։

«Ես հաղթել եմ առաջին մենամարտում, և, բնականաբար, նվաճել եմ տիտղոսը։ Այժմ եկել է ռևանշի ժամանակը, և նպատակը հստակ է. մենք պետք է ոչնչացնենք նրան, և ամեն ինչ կանենք մեր նպատակին հասնելու համար։ Հարգում եմ իմ մրցակիցներին, բայց երբ մենք ռինգ ենք դուրս գալիս, իմ խնդիրը մեկն է՝ ոչնչացնել նրանց, այստեղ այլ կարծիք լինել չի կարող», – ասել է Աբրահամը։ Այս մասին հաղորդում է Sportarmenia.com-ը՝ հղում կատարելով Sky Sports-ին։

Հիշեցնենք, որ Աբրահամ – Շտիգլից մենամարտը կկայանա գերմանական Մագդեբուրգի Getec մարզահամալիրում։

Նախորդ հոդվածը‘Կկրկնի՞ արդյոք Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Ավտովթարից մահացել է Սուրենավանի գյուղապետը’