‘Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն’

1304

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիում ընթացող հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթեց (3:0,3:0 ) բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւին դարձավ Եվրոպայի չեմպիոն: Սա նրա երկրորդ «ոսկին» է Եվրոպայի առաջնություններում:

Ալեքսանյանը ելույթները սկսել էր 1/16-րդ եզրափակիչից` հաղթելով Շվեդիայի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին:

Բուլղարացի Մետոդիեւի մարզիչը 1996 թվականի Ատլանտայի (Հայաստանի հավաքականի կազմում) եւ Սիդնեյի (Բուլղարիա) օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արմեն Նազարյան է:

Նախորդ հոդվածը‘Շառլ Ազնավուրը Թուրքիա կմեկնի միայն հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո’
Հաջորդ հոդվածը‘Վրաց պատգամավորները խորհրդարան կարող են ներկայանալ ազգային տարազով’