‘Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն (տեսանյութ)’

9677

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով:

Նշենք նաև, որ աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էր 82 կգ քաշային կարգում: Եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը առանց խնդիրների պարտության մատնեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն՝ 8:0:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկու հետ եւ հաղթեց մեծ առավելությամբ՝ արդեն առաջին մրցափուլում վաստակելով 6 միավոր: Հայ ըմբիշը մրցակցին պարտության մատնեց 7:2 հաշվով՝ առաջին մեդալը բերելով Հայաստանին այս առաջնությունում:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն քվեարկելու է Փաշինյանի օգտին’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Լիվերպուլ»-ը դուրս եկավ կիսեզրափակիչ (տեսանյութ)’