Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 6-ակի չեմպիոն (տեսանյութ)

1135
97k g GR - Artur ALEKSANYAN (ARM)

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 6-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Խորվաթիայի մարյարաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց անցած տարվա Եվրոպայի չեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով։

Առաջին մրցափուլի մեկնարկում Կիրիլ Միլովն ակտիվ սկսեց: Ալեքսանյանի ոտքին հարվածելով գցում կատարեց եւ երկու միավոր վաստակեց: Օլիմպիական չեմպիոնն անմիջապես չելենջ պահանջեց: Կողային մրցավարները բավարարեցին չելենջը եւ հանեցին երկու միավորը Միլովի հաշվից: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Միլովին եւ վերեւից աշխատելու հնարավորություն տվեց Արթուր Ալեքսանյանին: Եվրոպայի 5-ակի չեմպիոնը երկու գլորումով հաշիվը դարձրեց 5:0:

Մրցակիցները գնացին հանգստի Արթուր Ալեքսանյանի առավելության 5:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում մրցավարը պասիվ տվեց Արթուր Ալեքսանյանին, բայց Միլովին չհաջողվեց գլորում կատարել: Արթուր Ալեքսանյանը մինչեւ վերջին վայրկյանները Միլովին ոչ մի հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով՝ 6-րդ չեմպիոնությամբ: Եվրոպայի 6-ակի չեմպիոնը չեմպիոնական շրջանը Հայաստանի եռագույնով կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ:

Նախորդ հոդվածըԱրցախի ԱԽ․ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես ՌԴ-ին՝ անհապաղ քննարկումներ սկսելու համար
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայոց Ցեղասպանության մասին (տեսանյութ)