Արթուր Ալեքսանյանը կպայքարի ԱԱ-ի 4-րդ չեմպիոնության համար

407

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանն ընդառաջ, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակում է արել Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին։

«Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ 2014 թվականին, այնուհետև, աշխարհի 2015 և 2017 թվականների առաջնության չեմպիոնությունը նվաճելուց առաջ ոսկե մեդալ նվաճեց նաև 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերում:

Ալեքսանյանը սեպտեմբերի 11-ին կսկսի պայքարը Բելգրադում մեկնարկելիք աշխարհի առաջնությունում և կփորձի նվաճել ԱԱ-ում իր չորրորդ ոսկե մեդալը, իսկ ընդհանուր առմամբ՝ 6-րդը»,- ասվում է UWW-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածըՌոնալդուն մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»
Հաջորդ հոդվածըԱրգենտինայի նախագահը` փոխնախագահի դեմ մահափորձի մասին