‘Արթուր Բաղդասարյանին կփոխհատուցեն. Նման բաներից հետո սովորաբար վճարում են. Մամուլ’

1333

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը: Բանն այն է, որ այդ ընկերությունը ժամանակին որոշել էր վիսկի արտադրել, բայց ծրագիրը ձախողվել է:

«ՉԻ»- Եթե հաշվի առնենք, թե ինչպես վարվեցին իշխանություններն Արթուր Բաղդասարյանի հետ, ապա ամեն ինչ արդարացի է. նման բաներից հետո սովորաբար վճարում են: Այլ հարց է, թե ինչու են վճարում բյուջեի հաշվին, որովհետև նման կարգի ծառայություններ մատուցողները սովորաբար փոխանցումով չեն աշխատում: Չնայած՝ Արթուր Բաղդասարյանը բոլոր իրավունքներն ուներ պահանջելու, որ իրեն փոխհատուցեն բյուջեի հաշվին: Ի վերջո՝ Հայաստանում հենց այդ մեխանիզմն է գործում: Եթե Սերժ Սարգսյանն արդեն հինգ տարի է՝ ձախողում է հնարավոր ամեն ինչ և որպես «փոխհատուցում» ստանում այնքան, ինչքան պետք է, ինչո՞ւ պիտի Արթուր Բաղդասարյանն էլ վիսկիի արտադրության հարցում ձախողվելուց հետո բյուջեից փոխհատուցում չստանա: 

Նախորդ հոդվածը‘Պիտի ագգովի խնդրենք, որ տրանսպորտն ավելի շատ թանկանա. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ ‘