Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

1053

41 տարի անց Հայաստանն օլիմպիական մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզությունում։ Արթուր Դավթյանը նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հենացատկի վարժությունում:

Եզրափակիչում Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Դավթյանը երկու ցատկերի հանրագումարում վաստակեց 14.733 միավոր:

Օլիմպիական չեմպիոն հռչակվեց կորեացի Շին Ջի Հվանը, որը վաստակեց 14.783 միավոր: Նույնքան միավորով արծաթե մեդալակիր դարձավ ռուս Դենիս Աբյազինը:

Նախորդ անգամ Հայաստանը սպորտային մարմնամարզությունում օլիմպիական մեդալ նվաճել էր 1980 թվականին Մոսկվայում տեղի ունեցած 22-րդ ամառային Օլիմպիական խաղերում, որտեղ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանը:

Նախորդ հոդվածըՊերուի նախագահին մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի մեջ
Հաջորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն