‘Արթուր Սարկիսովը՝ Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի հերոսներից’

873

Հայաստանի հավաքականի եւ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր  Սարկիսովը ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Football.kulichki.net-ը: Հիշեցնենք, որ Սարկիսովի դուբլի շնորհիվ «Վոլգան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ռոստովին»:

Ռուսական մարզական կայքը հայ ֆուտբոլիստի վերաբերյալ նշել է.

«Տուրի հերոսներից մեկը: Սարիսովը իրականացրեց «Վոլգայի» նպատակը, որը Ռոստով էր ժամանել միայն հաղթանակի համար: Նախկինում իրեն առանձնապես չդրսեւորած հարձակվողը այնպես փայլեց, որ այժմ կարող է հիմնական կազմից դուրս մղել թիմի մեկ այլ տաղանդի՝ Սապոգովին: Մրցակցությունը՝ հաջողության շարժիչն է: Եվ հենց այդտեղ էլ ծնվեց Սարկիսովի հաջող խաղը, որը իր դուբլով կարեւորագույն հաղթանակ բերեց «Ռոստովի» հետ խաղում եւ մրցաշարում իր տեղը պահպանելու հույսեր»:

Նախորդ հոդվածը‘Գազատաքացուցիչի թերայրման հետևանքով չորս մարդ է թունավորվել’
Հաջորդ հոդվածը‘Վթար Աշտարակ-Ապարան ճանապարհին. կա մեկ զոհ և երկու վիրավոր’