Արթուր Սերոբյանը և Արսեն Զախարյանը՝ լավագույնների թվում

227

CIES Football Observatory սպորտային հետազոտությունների կենտրոնը Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Կասա Պիայի» ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանին ընդգրկել է 2003 թվականին ու հետո ծնված աշխարհի լավագույն աջ հարձակվողների ցուցակում։

20-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է 28-րդ տեղում։ Ցուցակը գլխավորում է գերմանական «Լայպցիգի» նիդերլանդցի կիսապաշտպան Չավի Սիմոնսը։

CIES-ն առանձնացրել է լավագույն ֆուտբոլիստներին բոլոր խաղային դիրքերում։ Իսպանական «Ռեալ Սոսեյդադի» ու Ռուսաստանի հավաքականի խաղացող Արսեն Զախարյանը 9-րդն է հարձակողական ոճի կիսապաշտպանների վարկանիշում։

Հիշեցնենք, որ Արթուր Սերոբյանն այս տարի է «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել «Կասա Պիա», որի կազմում մասնակցել է 4 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածըՊրեմիեր լիգա․ Տարվա գլխավոր հիասթափությունները
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Վաշինգտոնը հավատարիմ է պատերազմի՝ «մինչև վերջին ուկրաինացին» կոնցեպցիային