‘Արիզոնայում զոհվել է 19 հրշեջ’

804

Ամերիկյան Արիզոնա նահանգի իշխանությունները հաստատել են, որ հունիսի 30-ին զոհվել են Յարնել բնակավայրի շրջակայքում բռնկված անտառային հրեհը մարող 19 հրշեջներ: Այդ մասին հայտնում է նահանգի azcentral.com պաշտոնական կայքը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա Արիզոնայում անտառային հրդեհները մարելիս զոհվածների ռեկորդային թիվ է: Հրդեհն ընդգրկել է ընդամենը 500 տուն ունեցող Յարնելի կեսը, նաև Պրեսկոտ քաղաքի բնակչության (43 հազար) տարհանման պատճառ է դարձել: Արիզոնայի իշխանությունները դիմել են դաշնային իշխանություններին ՝ օգնության խնդրանքով, որն սպասվում է երկուշաբթի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ցավակցություն է հայտնել զոհված հրշեջների հարազատներին և նրանց կոչել հերոսներ , հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամ ‘
Հաջորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդ» 2012թ. ընթացքում կրել է 64,9 մլրդ դրամի վնաս’