‘Արիֆ Յունուսը՝ մեղադրյալի աթոռին’

863

Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտի աշխատակից Արիֆ Յունուսն այսօր ձերբակալվել է այն պահին, երբ հանձնուք էր տանում Բաքվի քննչական մեկուսարանում օրեր առաջ կալանքի վերցրած իր տիկնոջը՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսին, հաղորդել է Turan-ը՝ հղում անելով փաստաբանին՝ Հալիդ Բաղիրովին:

Սկզբում Արիֆ Յունուսին տեղափոխել են շրջանային ոստիկանության բաժին: Այնուհետև փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին տարել են գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչություն՝ քննիչ Իբրահիմ Լեմբերանսկու մոտ:

Փաստաբանը մտավախություն է հայտնել, որ իր պաշտպանյալին նույնպես կձերբակալեն:

Haqqin-ի փոխանցմամբ՝ փաստաբանը հայտնել է, որ այնուհետև Արիֆ Յունուսին տեղափոխել են դատարան՝ խափանման միջոցն ընտրելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի.Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը 40 տարեկան է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի դեմ Ճապոնիայի պատժամիջոցները վերաբերում են 40 ֆիզիկական անձանց և երկու ընկերությունների’