‘Արծվիկ Մինասյան. Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայնագիր է (Տեսանյութ)’

1095

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ ամբիոնից անդրադառնալով գազային պայմանագրերին՝ դրանք դիտարկեց 3 հարթության մեջ՝ քաղաքական, տնտեսական եւ իրավական: «Քաղաքական տեսակետից՝ սա իսկապես ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայնագիր է, որի, միջազգային փորձից ելնելով՝ արդյունքը, կարող ենք ասել շատ հստակ՝ կգա մի ժամանակ, եւ հեղաշրջումը կարող է առոչինչ համարել: Եթե ուշադիր կարդաք համաձայնագրի դրույթները, կտեսնեք, որ սրանով, ըստ էության, Հայաստանի էներգետիկ ոլորտում ինքիշխանության ամբողջ լիազորությունները փոխանցվում է ոչ թե անգամ ՌԴ-ին ու ՄՄ-ին, այլ առեւտրային մի կազմակերպության: Քաղաքական տեսակետից, սա կարող է դուռ բացել հետագայում մեր երկրի ինքնիշխանության այլ ոլորտները զիջելու համար»,- նշեց Մինասյանը:

Նրա խոսքով, իրվական առումով՝ սա չի տեղավորում ոչ միայն միջազգային պայմանագրերի կոնվենցիայի ներքո, այն նաեւ ՀՀ միջազգային պայմանգրերի մասին օրենքին էլ, Սահմանադրությանն էլ չի համապատասխանում, եւ ինքը խիստ զարմացած է, որ ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել: «Սարսափելի բան է, երբ այդ որոշման մեջ այդ պայմանագրի ընթացակարգի հետ կապված՝ անդրադարձ չկա ՝ ո՞վ է նախաձեռնել, ինչպե՞ս է ընթացակարգը պահպանվել, արդյո՞ք իրավասու բոլոր մարմինները ներգրավված են եղել: Սա մի համաձայնագիր է, որը հակասում է թե՛ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ թե՛ Սահմանդրությանը»,- նշեց Մինասյանը:

Նա հավելեց, թե հասկանալի է, որ նույն Սահմանադրությամբ ԱԺ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը գերակա ուժ ունեն անգամ Սահմանադրության նկատմամբ, ինչը, նրա խոսքով, նշանակում է, որ եթե նման համաձայնագիր վավերացվի, մենք խաչ ենք քաշում  այս ոլորտում մեր բոլոր հնարավոր ինքիշխան դրսեւորումների, այդ թվում՝ առ ոչինչ դարձնելով Հայաստան-Իրան գազի մասին պայմանագիրը:  

«Ցանկացած ընկերության Գազպրոմը կարող է տալ 51 տոկոսը, եւ համաձայնագրի խախտում չկա, էլ չասած, որ գույքի ցանկացած մաս կարող է օտարել: Եւ հետեւաբար, այդպես չէ, թե առանց մեր համաձայնության չեն կարող վաճառել, այդպես չէ: Հետեւաբար արժե հրապարակել այդ իրավաբանների անունները, որոնք սխալ խորհուրդներ են տալիս: 300 մլն պարտքի ձեւավորումը հակասում է նաեւ բյուջետային համակարգի մասին օրենքին: Դուք զրկել եք կարգավորող մարմնին սակագների վրա ազդելու հնարավորությունից: Սա չի կարող վավերացվել»,- տնտեսական ասպեկտի մասին խոսեց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նախորդ հոդվածը‘Գազային կրքեր ԱԺ-ում եւ ԱԺ-ի մոտ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյան. Ես ինձ խաբված եմ զգում. Տեսանյութ ‘