‘Արծրուն Հովհաննիսյան. «Rich Airways»-ը գեներալ Գալստյանի հետ անուղղակի կապ է ունեցել ‘

2057

Այս մասին iLur.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ինքն այդ տեղեկությունը ճշտել է քաղավիացիայից:

Հիշեցնենք, որ «Հետքին» գրած նամակում օդաչու Վիտալի Պողոսյանը տեղեկացրել էր, որ Կոնգոյում աղետի ենթարկված EK 76300 կողային համարով «Իլ-76Տ» ինքնաթիռը պատկանում է «Rich Airways» ընկերությանը, որն էլ իր հերթին պատկանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով:

 Նախ, ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ «Վիտալի Պողոսյան անունով օդաչու ՀՀ տարածքում գոյություն չունի», այնուհետեւ ասաց, որ այլեւս գոյություն չունի նաեւ  «Rich Airways» անունով ավիաընկերություն:

 «Մի ժամանակ եղել է նման ավիաընկերություն, բայց հիմա այդ ավիաընկերությունը գոյություն չունի: Ավելին ասեմ, նույնիսկ գոյություն ունեցած ժամանակ տվյալ կողային համարով ինքնաթիռը այդ ավիաընկերության հետ ընդհանրապես կապ չի ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ ավիաընկերությունն ինչ-որ ժամանակ ոչ ուղիղ կապ ունեցել է Գալստյանի հետ, «Գալստյանը որոշակի գործառույթներ է իրականացրել»: Հովհաննիսյանը չմանրամասնեց՝ ինչ կապի մասին է խոսքը, քանի որ «ռազմատրանսպորտային ոլորտը գաղտնի ոլորտ է»:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի անունը հանվել է քաղբանտարկյալների ցուցակից ‘
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» կփորձի Հալկին խլել «Զենիթից»’