Արկադի Դվորկովիչը վերընտրվեց ՖԻԴԵ նախագահի պաշտոնում

284

Ռուսաստանցի Արկադի Դվորկովիչը վերընտրվեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում, հաղորդում է կազմակերպության կայքը։ Ընտրությունը տեղի է ունեցել Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացված Ֆեդերացիայի Գլխավոր ասամբլեայի ընտրական կոնգրեսում։

Երկրորդ թեկնածուն ուկրաինացի Անդրեյ Բարիշպոլեցն էր, որը ստացել է 16 ձայն։ Դվորկովիչը հավաքել է 157 ձայն։ Փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի աշխարհի 15-րդ չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը։

Արկադի Դվորկովիչը ՖԻԴԵ-ն ղեկավարում է 2018թ․ հոկտեմբերից։

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ռումինացիներին
Հաջորդ հոդվածըՃապոնիան և ՄԱԿ-ը մտահոգված են ՉԺՀ-ի զորավարժությունների կապակցությամբ