‘Արկադի Վարդանյանին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման’

1023

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 10 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար, քաղաքագետ Արկադի Վարդանյանին, ընկերոջ` Արսեն Ավետյանի հորը թունավորելու փորձ կատարելու համար:  Արսեն Ավետյանը` տուժողի որդին, դատապարտվեց 11 տարվա ազատազրկման, իսկ նույն գործով ամբաստանյան Վարուժան Սավթալյանը`4 տարվա ազատազրկման: Վերջինիս նկատմամբ պատիժը պայմանականորեն կկիրառվի:

Արկադի Վարդանյանը, ով 2000-ին կարճ ժամանակով փորձեց ընդդիմադիր շարժում նախաձեռնել, բայց ստիպված եղավ հրաժարվել իր պլաններից՝ իշխանության բռնաճնշումների արդյունքում, իսկ  այս տարվա նախագահական ընտրություններում սատարում էր  Րաֆֆի Հովհաննիսյանին:

Մեղադրական եզրակացության համաձայն՝  Արսեն Ավետյանը, տեղեկանալով, որ իր հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, մտադիր է իրեն և իր որդուն առանց բաժին տրամադրելու հանել իր առանձնատնից, փորձել է տիրանալ  հոր առանձնատանը: Այդ նպատակով նա, ըստ մեղադրական եզրակացության, հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ Արկադի Վարդանյանի հետ`որոշելով կյանքից զրկել հորը:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ընկերները հանցագործությունը քողարկելու համար որոշել են հոգեմետ դեղ լցնել Ռոբերտի օգտագործած հանքային ջրի մեջ, իսկ  դեղը ձեռք են բերել տաքսու վարորդ  Վարուժան Սաֆտալյանից, ով, ի դեպ, Արսենին 500 հազար դրամ գումար է պարտք եղել:

Նախորդ հոդվածը‘Փակ է Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածը’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. ԵՄ ժողովրդավարական արժեքների տարածման հարցերում հանդիսանում է Հայաստանի գլխավոր գործընկերը’