Արձագանքներ Ջոնսոնի հրաժարականի կապակցությամբ

595

Բորիս Ջոնսոնը հրաժարականը հայտարարել  է  տիկնոջ և իր կողմնակիցների ծափահարությունների ներքո, սակայն վերջին սոցհարցումները վկայում են քաղաքական գործչի վարկանիշի աղետալի անկման մասին։

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը թեթևացման զգացումով է արձագանքել Ջոնսոնի հրաժարականին, որի հետ նրա հարաբերությունները բավական լարված էին։ «Կարծում եմ՝ իրականում արտահերթ ընտրություններ չեն լինի։ Իհարկե, տորիների նոր առաջնորդին ժամանակ է հարկավոր՝ Պահպանողական կուսակցությանը Բորիս Ջոնսոնի հասցրած վնասների հետևանքները վերացնելու համար, թեպետ հենց իրենք են նրան թույլ տվել դա անել»,- հայտարարել է Սթերջենը։

Մոսկվայում Բորիս Ջոնսոնին «ռուսատյաց» են համարում։ ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով՝ նրա հրաժարականը վկայում է Մեծ Բրիտանիայում խոր ճգնաժամի մասին։

«Մենք ցանկանում ենք հուսալ, որ երբևէ Մեծ Բրիտանիայում իշխանության կգան ավելի արհեստավարժ մարդիկ, որոնք կարող են հասկանալ եղած խնդիրները երկխոսության միջոցով կարգավորելու նպատակահարմարությունը։ Առայժմ դրա հույսը չկա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Բորիս Ջոնսոնին աջակցության համար, իսկ Բրիտանիայի վարչապետը խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍինձո Աբեն մահացել է
Հաջորդ հոդվածըՀարութ Ուլոյան. Եկեղեցու ներքին գործերին խառնվելու հեգնական դրսևորում