Արման Ադամյանը՝ ձյուդոյի աշխարհի չեմպիոն

380

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը Դոհայում (Քաթար) ընթացող աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել։ Եզրափակիչ գոտեմարտում Ադամյանի մրցակիցը Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, չեխ Լուկաշ Կրպալեկն էր։

Վճռական գոտեմարտում հաշիվը չի բացվել, սակայն ավելացված ժամանակում Կրպալեկը ստացել է երրորդ զգուշացումը, որի շնորհիվ Ադամյանին հաղթանակ է շնորհվել։

26-ամյա մարզիկը կարիերայում առաջին անգամ է դարձել աշխարհի առաջնության հաղթող։

Նախորդ հոդվածըՀռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածըԳիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՊՆ