‘Արման Գրիգորյան. Այդ տեքստերը ոչ մի կապ չունեն իրականության հետ’

1623

Ե՛վ այդ համագումարը, և՛ էդ տեսակ ելույթները ինձ համար սովորական, բրեժնևյան տարիների տրադիցիայի շարունակությունն են: iLur.am-ի հետ զրույցում Սերժ Սարգսյանի՝ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ հնչեցրած ելույթի վերաբերյալ նման կարծիք հայտնեց մշակութաբան Արման Գրիգորյանը:

«Այն ժամանակ էլ նույն ձևի «անշեղորեն զարգանում էին»: Պետք չի լուրջ վերաբերվել այդ տեքստերին: Դրանք ոչ մի կապ չունեն իրականության հետ: Դրանք ուղղակի տեքստեր են, որոնք պիտի ասվեն, պիտի տպվեն, և վերջ: Իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Այսպես ասած՝ գաղափարախոսական տեքստեր են: Այնտեղ իրականություն մի փնտրեք»,- ասաց Գրիգորյանը:

Նախորդ հոդվածը‘Կայացել է ռուս-վրացական բանակցությունների առաջին փուլը’
Հաջորդ հոդվածը‘Քուվեյթի խորհրդարանը փորձում է մահապատիժ սահմանել սրբապղծության համար’