Արման Գրիգորյան. Չի հասկանում, որ սարսափելի խոստովանություն է դա

1961

Արման Գրիգորյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես հանձնել եմ հողեր․ սա անհիմն մեղադրանք է։ Բայց կա լեգիտիմ մեղադրանք։ Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնե՛լու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք։ Եթե որևէ մեկը ինձ ասի՝ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք էր ուղղակի հանձնել այդ հողերը, որպեսզի պատերազմ չլինի՝ դա կլինի լեգիտիմ մեղադրանք․․․»։

Երեկվա ֆեյսբուքյան լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած, թերևս, ամենահետաքրքիր հայտարարությունն է։ Գիտե՞ք` ինչն է հետաքրքիր։ Ինքը սարսափում է հողատուի մեղադրանքից ու ուզում է ամեն կերպ դրանից խուսափել։ Մյուս մեղադրանքի` հող չհանձնելու մեղադրանքի հետ մարդը պրոբլեմ չունի։ Բացեիբաց ասում է` մեղավոր եմ, կարող էի պատերազմից խուսափել, եթե տարածքային զիջումների գնայի, բայց չեմ արել։ Չեմ արել, չնայած արդյունքը կանխատեսելի է եղել, բայց տեսեք` ինչ լավն եմ ես, տարածք չեմ զիջել։

Իհարկե, ինքը սեթևեթում է դա որպես մեղադրանք ձևակերպելով ու ընդունելով մեղադրանքը։ Իրականում ինքը դա ակնհայտորեն որպես արդարացում է տեսնում, որպես իրեն մաքրագործող մի բան։ Չի հասկանում, որ սարսափելի խոստովանություն է դա։ Չի հասկանում, որ դա հաղորդում է հանցագործության մասին։

Բայց ամենավատն այն է, որ նրա հաշվարկը ճիշտ է. հանրային ընկալման մեջ էլ սա դիտվելու է որպես ավելի նախընտրելի մեղք, քան եթե էս մարդը տարածքային զիջումներ արած լիներ (իրականում էդ զիջումները մեղք էլ չէին լինի)։ Սա ավելի մեծ պրոբլեմ է, քան այն, որ վարչապետը չի հասկանում էդ մեղքի ծանրությունը։ Ավելի ճիշտ, վարչապետի չհասկանալը, գոնե մասնակիորեն, էդ հանրային վերաբերմունքի հետևանքն է։

Նախորդ հոդվածըԴե Յոնգը «Բարսելոնայից» կտեղափոխվի «Կադիս»
Հաջորդ հոդվածըԱրայիկ Հարությունյան. Միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից