‘Արման Մելիքյան. Ընդդիմադիր թեկնածուներից համախմբող որևէ իրական առաջարկ չեմ լսել’

1086

«Նախընտրական կարգախոսի հրապարակումը տեղի կունենա քարոզարշավի մեկնարկի օրը, իսկ նախընտրական շտաբ, որպես այդպիսին, կա մեկ հատ, շտաբի ղեկավարն է Էլեոնորա Ասատրյանը, ով «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգողն է»,- iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Նրա փոխանցմամբ՝ քարոզարշավի մեկնարկի օրը չի նախատեսել հատուկ միջոցառումներ, իսկ թե ինչ կլինի այդ օրը, կորոշեն մոտակա օրերին:

Նշենք, որ Արամ Մելիքյանը կունենա վստահված անձինք Հայաստանի ողջ տարածքով, սակայն առանձին շտաբներ դեռևս չեն նախատեսվում:

Անդրադառնալով ընդդիմություն համարվող թեկնածուների հնարավոր համագործակցությանը` Արամ Մելիքյանը նշեց, որ դեռևս համախմբող որևէ իրական առաջարկ չի լսել, սակայն ինքն ունի առաջարկներ՝ կապված նախընտրական մարտավարության  հետ: 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն ընտրախախտումներն ուսումնասիրելու համար խումբ է ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Կոն, Լատեկ, Վան Գալ, այժմ արդեն նաեւ Գվարդիոլա’