‘Արման Մուսինյան. Կերտելու ենք մեր երազած Հայաստանը ‘

1173

«Եթե չհաշվենք անկախությունը, որը հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է, ապա այս տարիների ընթացքում մեր մյուս ձեռքբերումներն են եղել Արցախի ազատագրումը, արցախցիների անվտանգության ապահովումը, տնտեսական և քաղաքական այն բարեփոխումները,  քաղաքացիական հասարակության  ու ժողովրդավարության սաղմնավորումը, որոնց հիմքը դրվեց անկախության հենց առաջին օրվանից: Սակայն վերջին 14 տարիների ընթացքում այս արժեքները հետևողականորեն ոչնչացվում ու նսեմացվում են: Չնայած դրան՝  միևնույն է, հայաստանյան հասարակությունը տեր է կանգնելու անկախությանն ու ինքնիշխանությանը, քաղաքական ու տնտեսական, նաև պարզ մարդկային ազատություններին, քանի որ այդպես է կերտվելու այն երկիրը, որում կուզենանք ապրել մենք և մեր սերունդները»,- գնահատելով 21-ամյա անկախ Հայաստանի ձեռքբերումները՝ iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ Մուսինյանի՝ 100-ամյա անկախ Հայաստանն անկասկած լինելու է բարեկեցիկ, անվտանգ, համաշխարհային արժեքներներով ապրող և քաղաքակրթության հետ համընթաց քայլող պետություն: 

Ի դեպ, սեպտեմբերի 21-ը Արման Մուսինյանի համար կրկնակի տոն է. այսօր նա նշում է նաև իր ծննդյան տարեդարձը: iLur.am-ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքներին եւ բարեմաղթանքներին։

Նախորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Անկախությունը բացարձակ արժեք է ‘
Հաջորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյան. Հուսամ՝ 79 տարի հետո մի թիզ ազատ հող չի մնա ‘