‘Արման Մուսինյան. Կոնգրեսը դեռ կքննարկի իր դիրքորոշումը, սակայն հանդիպումից չի հրաժարվի ‘

1029

Ինչպես տեղեկացրել էր iLur.am-ը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ Աժ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավարին պաշտոնապես առաջարկել է մասնակցել երկուշաբթի օրը կայանալիք քաղաքական խորհրդակցություններին:

«Մենք լրացուցիչ կքննարկենք մեր դիրքորոշումն իրենց առաջարկների վերաբերյալ, բայց, բնականաբար, հանդիպումից չենք հրաժարվի», — այսօր iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ առաջարկում էր անցնել կառավարման խորհրդարանական համակարգին և 100% համամասնական ըտրակարգին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա օրերին խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ պարզելու այս գաղափարի շուրջ համախմբվելու հնարավորությունները:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Ասանժը Օբամային անվանել է գառան մորթով գայլ ‘