‘Արման Մուսինյան. Կոնգրեսը մարտի 1-ի դատին հետամուտ է լինելու մինչև վերջ ‘

3666

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին` առաջարկելով Առաջին նախագահին և Կոնգրեսին մասնակցել մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ սպասվելիք խորհրդարանական լսումներին:

Ի պատասխան նամակը մեկնաբանելու մեր խնդրանքի` Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը նշեց.

— Տեր-Պետրոսյանը և Կոնգրեսը մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու կարիքը չեն զգում`համարելով, որ իրենք սպառիչ կերպով բացահայտել են մարտի 1-ի ոճրագործությունը ողջ ասպեկտներով: Կոնգրեսի բոլոր փաստարկներն ու պահանջները մնում են ուժի մեջ: Մարտի 1-ի դատին մենք մեր բոլոր կարողություններով հետամուտ ենք լինելու մինչև վերջ:

Այդ դատի շրջանակներում առաջիկա մարտի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսը Ազատության հրապարակից կկազմակերպի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ:

 

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց. ԼՂ շուրջ լարվածությունը կարող է վերաճել մարտական գործողությունների’
Հաջորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. Դիմացեք, քիչ մնաց’