‘Արման Մուսինյան. Պետք է պատասխանատվության ենթարկվեն սադրանքը հրահրած անձինք. Տեսանյութ’

1774

Մինչ Վերաքննիչ դատարանում ընթանում է Կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը, դատարանի մոտ հավաքվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումը Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների՝ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի նկատմամբ:

Դատարանի մոտ է նաեւ Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Նա iLur.am-ի հետ զրույցում նշեց, թե քանի որ այս գործը ակնհայտ քաղաքական է, ապա իր միակ ակնկալիքն այն է, որն ի վերջոն արդարադատությունն իր մեջ գտնի բավարար չափով  արժանապատվություն՝ կայացնելու արդար վճիռ եւ տղաների վրայից հանի բոլոր մեղադրանքները, եւ պատասխանատվության ենթարկվեն սադրանքը հրահրած անձինք:  

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Այս պահին դատարանի մոտ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Առաքելյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց, դատարանը երկրորդ ընդմիջումը հայտարարեց. Տեսանյութ’