‘Արման Նշանյան. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանի համար չէ’

889

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն, ինքնին, լավ գաղափար է, սակայն այն Հայաստանի համար չէ: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել դերասան Արման Նշանյանը:

Նրա ասելով, այդ համակարգը կարող է հաջողությամբ գործել այն երկրներում, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 2-3 հազար, այլ ոչ թե 100-200 դոլար` ինչպես Հայաստանում: «Այստեղ յուրաքանչյուր 5-10 հազար դրամը մեծ դեր է խաղում ընտանիքի համար: Այդ 5 հազար դրամը, օրինակ, կարող է ծածկել ընտանիքի մեկ անդամի տրանսպորտային ծախսերը, այսինքն, այդ գումարն ընտանիքին հարկավոր է հիմա, այլ ոչ թե 20-30  տարի անց», — ասել է Նշանյանը` կառավարությանը կոչ անելով լսել ժողովրդի  կարծիքը:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը «անսպասելիորեն» նախաճաշել է զինվորների հետ’
Հաջորդ հոդվածը‘«Դ!ԵՄ ԵՄ»-ը «լուսավորման երթ» կանցկացնի փետրվարի 21-ին’