‘Արման Սաղաթելյան. Սերժ Սարգսյանը «Շանթի հեղափոխությունից» չի վատացել’

974

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը Twitter-ի իր էջում հերքել է «Հայկական ժամանակ» թերթի հրապարակած տեղեկատվությունն այն մասին, թե Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել էր, երբ նրան զեկուցել էին, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի խմբի և ոստիկանության միջև բախում է սկսվել, պայթյուններ են հնչել։

«Նախագահի առողջության մասին «Հայկական Ժամանակի» տարածածը հիմար սուտ է` լրագրության հետ աղերս չունեցող մեկի վայ-երևակայության արգասիք»,– «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Արման Սաղաթելյանը։

Ուշադրության արժանի է խոսնակի հերքման ոճը. Սաղաթելյանը փորձել է իր ղեկավարի առողջության վատթարացման մասին լուրը հերքել` հնարավորինս «սուր» բառերի ուղեկցությամբ: Սա հիշեցնում է երիտհանրապետական գործիչների նյարդային արձագանքն ամեն անգամ, երբ նրանց ներկայությամբ իրենց շեֆին ծնողների կնքած անունով են հիշում` Սերժիկ:  

Նախորդ հոդվածը‘Քրեական օրենսգրքի` սեռական բռնությանը վերաբերող որոշ դրույթներ փոփոխվեցին’
Հաջորդ հոդվածը‘Գարեգին Բ. Սիրիայում քրիստոնեական համայնքները ահաբեկչության թիրախ դարձնելն անընդունելի է’