‘Արման Վեզիրյանն արդարացվեց’

1151

Շենգավիթ վարչական շրջանի դատարանը երեքշաբթի առավոտյան, դադարեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան։

 Իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Նախորդ՝ փետրվարի 4-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հրաժարվել էր Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից՝ հիմնվելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վրա: Ըստ այդ որոշման, մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ: Հիշեցնենք, որ  քրեական գործի նյութերի համաձայն, դատախազի գնահատմամբ, հիմնավորվել է, որ Արման Վեզիրյանի և Տիգրան Մանուկյանի միջև ծագել է վեճ, որի ժամանակ Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Հիմնվելով վերոգրյալի վրա, դատախազը միջնորդել էր դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ 2012-ի խորհդրարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում Արման ՎԵզիրյանն ընդհարվել է քաղաքացի Տիգրան Մանուկյանի հետ: 

 

Նախորդ հոդվածը‘Բաքվի մերձակայքում ռազմական ուղղաթիռ է վթարվել’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյան. Սիրելի Րաֆֆի եւ Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդիւնքի կամ կպարտվենք առանձին-առանձին’