‘«Արմավիայի» նախաձեռնությամբ Կենտրոնական բանկը դադարեցրել է ընկերության վարկանշումը ‘

934

ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է երկու ընկերությունների վարկանշումը, հայտնում է  «ԱՌԿԱ» գործակալությանը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ԿԲ հաղորդագրության համաձայն, դադարեցվել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը՝ ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 2010 թվականի հուլիսի 23-ին:

1996թ.-ին ստեղծված Armavia ազգային ավիաընկերությունը վաճառքի է հանվել սեփականատիրոջ` «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովի կողմից:  Ավիաընկերության խնդիրներն առաջացան նախորդ տարի: «Զվարթնոց» օդանավակայանը բազմաթիվ անգամ դադարեցրել է Armavia-ի ինքնաթիռների սպասարկումը: 2013թ.-ին Armavia-ն կարող է զրկվել չվերթեր իրականացնելու արտոնագրից:

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, ընկերության նախաձեռնությամբ նաև դադարեցվել է «Վալլետտա» ՍՊԸ-ի վարկանշումը: Նախորդ վարկանիշը եղել է «Գ –», որը շնորհվել էր 2011 թվականի փետրվարի 25-ին: «Վալլետտա» ՍՊԸ ընկերությունը Հայաստանում գործում է 1990թ.-ից: Ընկերության գործունեության ոլորտն է առևտուրը (արտահանում-ներմուծում, մեծածախ-մանրածախ), «ֆաստ-ֆուդ» –ը(SFC), սուրճի և թեյի արտադրությունը, ինչպես նաև այնպիսի ձեռնարկությունների զարգացումը, որոնք հետագայում ինքնուրույն կարգավիճակ են ստանում: Ընկերության կառուցվածքում գործում են վերամշակող ձեռնարկություններ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներմուծման ֆիրմաներ:

Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հայկական ձեռնարկությունների վարկանիշը հրապարակել է 2005 թվականի սեպտեմբերին։

Վարկանիշի շնորհման մշակված սկզբունքներին համապատասխան՝ ԿԲ-ն հ րապարակում է միայն այն ձեռնարկությունների անվանումները, որոնց տրվել են բարձր վարկանիշներ (Ա,Բ, Գ)։ Իսկ ձեռնարկության ավելի ցածր վարկանիշի (Դ,Ե,Զ) դեպքում ԿԲ-ն հրապարակում է դրանց անվանումները միայն նրանց կողմի համաձայնության առկայության դեպքում։

 

 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում արգելափակել են «Ազատություն» ռադիոկայանի կայքը ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է Միխեիլ Սաակաշվիլիին ‘