‘«Արմավիայի» նախկին աշխատակիցները բաց նամակ են հղել Ս.Սարգսյանին ‘

855

«Արմավիայի» նախկին աշխատակիցները, (ընկերությունն արդեն 10 ամիս է, ինչ դադարեցրել է թռիչքներ իրականացնել), հերթական անգամ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին` խնդրելով լուծել աշխատավարձերի գծով պարտքի վճարման հարցը:

Աշխատակիցները դիմել էին դատարան՝ պահանջելով վճարել երեք տարվա օրավճարները, և այդ առնչությամբ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը որոշել է կասեցնել աշխատավարձերի գծով պարտքերի արդեն սկսված  վճարումները: Դատարանի որոշումը նախկին աշխատակիցների օգտին էր, սակայն ավիաընկերությունն առ այսօր նրանց ոչինչ չի վճարել: «Արմավիան» դեռ իրեն սնանկ չի հայտարարել և չի ճանաչվել այդպիսին: Ընկերությունը հրաժարվել է վճարել պարտքերը, դա բացատրելով փողերի բացակայությամբ, թեև վերջերս երկու CRJ ինքնաթիռ է վաճառել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արմավիա» ընկերությունը Հայաստանի բյուջեին պարտք է 24.2 մլրդ դրամ (շուրջ 58 մլն դոլար), այդ թվում 6,9 մլրդ հարկերի գծով, իսկ 17,3 մլրդ` տույժերի և տուգանքների: Ընկերությունն ստեղծվել էր 1996 թվականին: Այն պատկանում է «ՄԻԿԱ Լիմիթիդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովին: «Արմավիան» շաբաթական ավելի քան 100 չվերթ էր իրականացնում ավելի քան 40 ուղղություններով` դեպի աշխարհի 20 երկրներ: 

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսի սահմանային անցակետի ռուսաստանցի սահմանապահները հայ միգրանտներին խնդրել են «սպասել մինչև ապրիլի 26-ը»’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Բանամետության մասին ‘