‘«Արմավիայի» սնանկացման գործընթացը դադարեցվել է’

1116

 «Արմավիա» ընկերությունն իր ինքնաթիռները վաճառելու շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին PanArmenian.net-ի թղթակցին տեղեկացրել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: «Հետաքրքրվող գնորդներ արդեն ունենք», — նշեցին ընկերությունից և հավելեցին, որ սնանկացման գործընթացը դադարեցվել է, և ընկերությունն աստիճանաբար փակում է պարտքերը, աշխատավարձերը:

Ամրագրված տոմսերի փոխհատուցման մասին նշեցին, որ առայժմ փոխհատուցվում են ապրիլին ամրագրված տոմսերի համար:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները և հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին:

Նախորդ հոդվածը‘Սիրիա-Թուրքիա սահմանին սիրիահայ պատանիներ են առևանգվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանցի ոստիկանները կգործուղվեն Սոչի՝ հսկելու Օլիմպիադայի ընթացքը’