‘«Արմավիան» նոր սեփականատե՞ր ունի ‘

1132

«Արմավիա» ավիաընկերության վաճառքի հետ կապված՝ որևէ նոր տեղեկություն չունեմ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Արմավիան» նոր սեփականատեր ունի՞:

Նշենք, որ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այն տեղեկությունը, որ «Արմավիան» նոր սեփականատեր ունի: «Երբ անհրաժեշտություն լինի, մենք այդ մասին հրապարակայնորեն կհայտարարենք»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ «Արմավիան» պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, ինչի պատճառով «Զվարթնոցը» պարբերաբար դադարեցնում է չվերթների սպասարկումը ավիաընկերության համար:

 

Նախորդ հոդվածը‘Հալեպի մոտակայքում առեւանգվել են հայեր, հրկիզվել է հայկական եկեղեցի ‘
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի միջադեպը. տեսանյութ’